Բացել լրահոսը Փակել լրահոսը
587947284_1280424847460229_4118652150987952761_n
A A
Պաշտոնական

Էկոնոմիկայի նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը։
🔹 Հանդիպման ընթացքում քննարկվել է ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
➡️ Առանձին անդրադարձ է կատարվել ագրոարդյունաբերության ոլորտում փոխգործակցության, գյուղատնտեսական արտադրանքի անխափան արտահանումների կազմակերպման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, բուսասանիտարիայի ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին։
Առավել հեռանկարային ուղղությունների թվում կարևորվել է նաև զբոսաշրջության ոլորտում հարաբերությունների խորացումը։