A
A
Մի’ վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար․ քաղաքապետարան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄի’ վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար: Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում:
Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին պահպանվող տարածք են տեղափոխվել:
Ստուգայցերը շարունակական են: