A
A
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կգտնվի Ղազախստանում
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով կգտնվի Ղազախստանի Հանրապետությունում:
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:
Վարչապետը հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ:
Նախատեսվում են այցելություններ «Աստանա էքսպո»՝ « (http://alem.ai/)alem.ai (http://alem.ai/)» (http://alem.ai/) արհեստական բանականության միջազգային կենտրոն և Ղազախստանի ազգային թանգարան: