A
A
Հայհոյախոսությունն ընդհանրապես տեղ չունի քաղաքական քննարկումների բովանդակության մեջ․ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ցանկացած բան, որն արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը՝ թույլատրելի է: Իմ այստեղ գտնվելը ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտությունն է, եթե ժողովրդի ուրիշ լեգիտիմ կամք ձևավորվի, ինքն անպայման կարտահայտվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ Փաշինյանը նշեց.
«Իմ կարծիքով 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն հետևյալի դրսևորումը. նախորդող շրջանի այն քաղաքական էլիտայի բոլոր ներկայացուցիչները, ովքեր Հայաստանն առաջնորդել է և տարել են դեպի թակարդ, այդ ընտրությունների արդյունքում այդ բոլորը պետք է դուրս մղվեն և այլևս քաղաքական դաշտում տեղ չունենան, համոզված եմ, որ այդպես էլ տեղի կունենա:
Մարդիկ արդեն զզվել են այդ նախկին-ներկա քննարկումներից, այդ խոսակցությունները հաճախ դուրս են գալիս քաղաքական բարեկրթության տրամաբանությունից: Քաղաքական կյանքի նորմալ կանոններ պետք է հաստատվեն ՀՀ-ում, որտեղ հայհոյախոսությունն ընդհանրապես տեղ չունի քաղաքական քննարկումների բովանդակության մեջ»: