A
A
Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են համագործակցության զարգացումը
Աջակցիր «Ա1+»-ինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստան–Հայաստան իրավական վեցերորդ ֆորումը, ընդգծվել դրա կարևորությունն ու հետագա համագործակցությունը։
Կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներին։ Սրբուհի Գալյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող սահմանադրական, դատաիրավական, թվայնացման և նախարարության իրավասության շրջանակում ընթացող բարեփոխումները։