Բացել լրահոսը Փակել լրահոսը
3 (4)
A A
Պաշտոնական

Ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Նոյեմբերի 17-ին, ժամը 12։42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 41-րդ կմ-ին՝ Ոսկետափ  գյուղի վարչական տարածքում, բախվել են «HOWO» մակնիշի բեռնատարը և «Dodge» մակնիշի ավտոմեքենան։

 «Dodge» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Dodge» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։