Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկով օրինազանց վարորդին (տեսանյութ)

«Տելեգրամի» լրատվական ալիքներից մեկում մի լուսանկար էր տեղ գտել, որում երևում էր թե ինչպես է «Տոյոտայի» վարորդը կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները մայրաքաղաքի Նալբանդյան փողոցում մեքենան վարում է հանդիպակաց։ Երևանի պարեկները հայտնաբերել են մեքենան և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ մեքենան գտնվում է հետախուզման մեջ։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերբերյալ արձանագրություն։