A
A
Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման նիստը տեղի կունենա նոյեմբերի 17-ին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓաստաբան Արամ Վարդևանյանը հայտնում է․
1) Վճռաբեկ դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի գործով՝ աննախադեպ արագությամբ, միաժամանակ առանց ոչ մի իրավական հետևանքի: Որոշումը վերաբերում է Օգոստոսի 15-ի Դատրաանի որոշմանը, դրան այլևս հաջորդել է Հոկտեմբերի 16 և Վերաքննիչ դատարանի Նոյեմբերի 13-ի որոշումները:
2) Վճռաբեկ դատարանի որոշումն աննախադեպ արագությամբ հայտնվում է Քննիչի մոտ, սակայն հենց միայն Քննիչի մոտ: Մինչ այս պահը Սամվել Կարապետյանի պաշտպաններին չի
ուղարկվել և հասանելի չէ Վճռաբեկ դատարանի որոշումը:
3) Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման նիստը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 17-ին, ժամը 10:00-ին: