Բացել լրահոսը Փակել լրահոսը
583378964_1169572735273873_2409709990021936021_n
A A
Պաշտոնական

Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն՝ հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ։
 
Նախագահը շնորհավորել է դեսպան Օլիվիե Դըկոնտինյեին՝ կարևորելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բազմամյա, սերտ ու արդյունավետ համագործակցությունը։ Նա ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները շարունակաբար զարգանում են դիվանագիտական ու քաղաքական բարձր մակարդակի գործընկերության հիման վրա։
 
Նախագահ Խաչատուրյանը կարևորել է նաև երկկողմ և Եվրոպական միության հարթակում իրականացվող համագործակցությունը, որն էական դեր ունի ընդհանուր արժեքների առաջմղման գործում։