Բացել լրահոսը Փակել լրահոսը
581564947_1309986141158404_2019427376006872588_n
A A
Պաշտոնական

Ալափարսում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը

Ալափարսում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը.
❌ 2 միլիոն դրամ տուգանք. ԲԸՏՄ
❎ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում հայտնաբերվել է խորքային հորի ապօրինի հորատման դեպք։
❎ Կոտայքի մարզի Ալափարս գյուղում գործող «ՊԻՈՆ» ՍՊԸ-ն իր տարածքում՝ ջերմոցային տնտեսության ոռոգման նպատակով, առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության հորատում էր խորքային հոր։ Տեսուչները դադարեցրել են խորքային հորի ապօրինի հորատումը, կապարակնքել հորատող սարքավորումները։
💰 Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 2.000.000դր. չափով: