Բացել լրահոսը Փակել լրահոսը
54913337988_64e57bbcbf_c
A A
Պաշտոնական

ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը Կորեայի Հանրապետությունում մասնակցել է A-WEB-ի մեդիա կարողությունների զարգացման ծրագրին

ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները Կորեայի Հանրապետությունում մասնակցել են (A-WEB) նախաձեռնած ծրագրին

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը նոյեմբերի 3-ից 7-ը Կորեայի Հանրապետությունում մասնակցել են Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի (A-WEB) նախաձեռնած մեդիա կարողությունների զարգացման ծրագրին։

Ծրագրին մասնակցել են նաև Ղազախստանի Հանրապետության, Հարավային Աֆրիկայի, Թայվանի և Մալդիվների Հանրապետության ԿԸՀ-ներից ներկայացուցիչներ։

Մասնակիցները նախ ներկայացրել են իրենց երկրների ընտրական և կառավարման համակարգերը, ապա ծանոթացել Կորեայի Հանրապետության ընտրական մարմնի աշխատանքի հիմնական առանձնահատկություններին։

Աշխատաժողովի հիմնական թեմաներն են եղել ընտրական համակարգի վրա հնարավոր կիբեր հարձակումները, ապատեղեկատվության դեմ պայքարը և ռազմավարական հաղորդակցությունը։ Անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության միջոցով գեներացված կեղծ տեսանյութերին, որոնք վերաբերում են ընտրական գործընթացին։

Ընտրական մարմինների ասոցիացիան (A-WEB) աշխարհի ընտրական մարմիններին միավորող ամենամեծ միջազգային կազմակերպությունն է: Այն ներկայումս ներառում է 111 երկրների 121 ընտրական կառավարման մարմիններ։ 2013 թվականին, հիմնադրվելուց ի վեր, A-WEB-ը խթանում է ազատ, արդար, թափանցիկ և մասնակցային ընտրությունների անցկացման արդյունավետությունն ամբողջ աշխարհում։

ՀՀ ԿԸՀ-ն 2024 թվականի հոկտեմբերին, Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի 6-րդ գագաթնաժողովում ընտրվել է գործադիր խորհրդի անդամ։

A-WEB 2026 թվականի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի Հայաստանի Հանրապետությունում։