Բացել լրահոսը Փակել լրահոսը
17625255898563
A A
Պաշտոնական

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Հնդկաստանի գործընկերությանը

Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղար Սիբի Ջորջին, ով Երևան է ժամանել երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում: 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Հնդկաստանի միջև վերջին տարիներին դինամիկ զարգացող գործընկերությանը, որի արդյունքները տեսանելի են  տարբեր ոլորտներում: 

Մտքեր են փոխանակվել հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։