Բացել լրահոսը Փակել լրահոսը
_12A7807
A A
Պաշտոնական

Վարչապետ Փաշինյանն ընդունել է գործարար Վահե Գաբրաշին

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին։

Զրուցակիցներն անդրադարձել են օրերս Գյումրիում բացված Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի (SAAH) գործունեությանը։

 

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ակադեմիայի դերը Հայաստանի կրթական և զբոսաշրջային ոլորտների զարգացման գործում՝ նշելով, որ այն հնարավորություն է ստեղծում երիտասարդների և մասնագետների համար ստանալու միջազգային որակի մասնագիտական կրթություն՝ առանց երկիրը լքելու։

SAAH-ը հիմնվել է աշխարհի առաջատար հյուրընկալության կառավարման կրթական հաստատության՝ Լոզանի հյուրընկալության դպրոցի հետ համագործակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վահե Գաբրաշի կողմից Հայաստանում իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր։

 

Վարչապետը բարձր է գնահատել ներդրումային ծրագրերի իրականացումը՝ երկրի զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման և միջազգային բիզնես կապերի ընդլայնման համատեքստում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ համագործակցությունը մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։