Մեծ էկրաններին է «Թանկարժեք տղաները» կատակերգությունը (լուսանկարներ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնսպասելի խառնաշփոթի արդյունքում ծննդատանը տեղերով փոխվում են երկու նորածիններ։ Ծնողները, չիմանալով այդ մասին, մեծացնում են երեխաներին որպես սեփական որդիներ։
Այս դեպքերից 17 տարի անց իրադարձությունները հետաքրքիր զարգացում են ստանում։
Նոյեմբերի 6-ին «Կինոմոսկվա»-ում կայացավ ռեժիսոր Արշո Հարությունյանի «Թանկարժեք տղաները» ֆիլմի պրեմիերան։
Ռեժիսորի խոսքով՝ «Թանկարժեք տղաներ»-ի ստեղծագործական թիմը իր երազանքների կազմն էր․
«Դերասանական հարմոնիան հրաշալի է ստացվել, հավատում ես զույգերին։ Այս արտիստներին նոր գույներով կտեսնի հանդիսատեսը։ Մկրտիչ Արզումանյան և Խորեն Լևոնյան տանդեմը շատ հետաքրքիր է՝ երկու ծայրահեղ տարբեր, բայց հզոր էներգետիկայով դերասաններ են։ Թամարայի հետ առաջին անգամ աշխատեցի՝ ստացվեց հրաշալի համագործակցություն, Լուիզայի հետ մեծ փորձ ունեի, բայց նա միշտ նոր շերտեր է բացում։ Իսկ երիտասարդ դերասանները՝ Ալեքսանդր Արզումանյանը և Սուրեն Ղազարյանը, ամեն բան արեցին մեծ պրոֆեսիոնալիզմով։ Առհասարակ, թե կադրում, թե կադրից դուրս, բոլորը իրենց գործին նվիրյալներն էին։ Ոչինչ պարզապես այնպես չէր արվում»։
Ֆիլմում հանդես են եկել Մկրտիչ Արզումանյանը, Խորեն Լևոնյանը, Լուիզա Ներսիսյանը, Թամարա Պետրոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Սուրեն Ղազարյանը և այլք։