Բացել լրահոսը Փակել լրահոսը
62a4aac2d7070053bb85ec88fc5e0bf5-1668606894
A A
Պաշտոնական

Վահան Քերոբյանը կրկին ձերբակալվել է

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը փոխանցել է նրա եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը, հայտնում է «Ազատությունը»։

Նրա խոսքով՝ տան խուզարկությունը կապ չունի եղբոր պաշտոնավարման հետ: Այժմ փորձում են հասկանալ իրավապահ մարմինների գործողությունների պատճառը:

Նախկինում էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել, նա տևական ժամանակ կալանքի տակ էր, սակայն հետո ազատ արձակվեց։