Բացել լրահոսը Փակել լրահոսը
575200499_1147816294107631_6107713778626010868_n
A A
Պաշտոնական

Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ

Նոյեմբերի 5-ին ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա երկկողմ հարաբերությունների օրակարգը:
 
Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակի շուրջ և անդրադարձել տրանսպորտային ուղիների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող տնտեսական նոր հնարավորությունների իրագործմանը: