Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այո՛, խաղաղության ճանապարհին կլինեն խնդրահարույց հարցեր. Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը համարում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհին կլինեն խնդրահարույց հարցեր ու հայտարարություններ, բայց պետք է կենտրոնանալ իրական ձեռքբերումների վրա: 

Ռուբինյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ալիևի վերջին հայտարարություններին այն մասին, թե իբր 20-րդ դարի սկզբին Ցարական Ռուսաստանի  քարտեզներում Հայաստանի ներկայիս տարածքում տեղանունների մեծ մասն ադրբեջանական ծագում ունեն։  

«Այո, խաղաղության ճանապարհին կլինեն խնդրահարույց հարցեր, այո, կարող են լինել հայտարարություններ, որոնք մենք կհամարենք խնդրահարույց, բայց պետք է կենտրոնանալ իրական ձեռքբերումների վրա: Եվ Ադրբեջանի տարածքով ցորենի ներմուծումը Հայաստան շատ կարևոր փաստ է, որը պետք է արձանագրել, այդ թվում՝ խաղաղության համատեքստում: Մենք ունենք պատմական հնարավորություն՝ հաստատված խաղաղությունն ինստիտուցիոնալիզացնելու, անշրջելի ու երկարատև դարձնելու»,-շեշտեց ԱԺ փոխնախագահը: