A
A
Տավուշի Աչաջուր գյուղի ֆուտբոլային ակումբը համալրվել է նոր պարագաներով «Մեր ձևով» շարժման շնորհիվ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄի քանի օր առաջ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները գտնվում էին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ Այցի ընթացքում շարժման անդամները հանդիպում ունեցան «Աչաջուր» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչների և ակումբի պատանի ֆուտբոլիստների հետ։ Հանդիպման ընթացքում շարժման անդամները «Աչաջուր» ֆուտբոլային ակումբին փոխանցեցին ս․թ․ սեպտեմբերին կայացած աշխատանքային այցի ընթացքում շարժման կողմից խոստացված նվերը՝ ֆուտբոլային հանդիպումների և պարապմունքների անցկացման համար անհրաժեշտ սպորտային պարագաներ և կահավորանք, ինչպես նաև ակումբի բոլոր տարիքային խմբերի համար անհրաժեշտ մարզահագուստ։