Բացել լրահոսը Փակել լրահոսը
577172412_1145804824398954_7624420074139859939_n (1)
A A
Մշակույթ

Լոռի բերդում հայտնաբերվել է միջնադարյան ճանապարհ և արքայական բաղնիքի նոր հատվածներ

Պեղումներ Լոռի բերդի տարածքում։
📢Լոռե բերդաքաղաքում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախմբի (արշավախմբի պետ՝ Ա. Նալբանդյան) 2025 թ. իրականացրած փրկարարական-հետախուզական պեղումները բավականին հետաքրքիր և լուրջ արդյունքներ տվեցին։
🚗Վերականգնման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ժամանակ պեղվեց և ուսումնասիրվեց երկրորդ (արքայական) բաղնիքի լողասրահի՝ ձորին հարող հատվածը, որը, ձորի եզրին գտնվելու պատճառով, կիսով չափ քանդված էր։ Այստեղ բացվեցին պատերի հիմքեր, երկու ջրավազան՝ ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերով։
📌Գտնվեցին մեծ թվով ջնարակված և հասարակ խեցեղեն, և որպես բացառիկ նմուշ՝ սիրամարգի պատկերով շքաղյուսը։
Հետաքրքիր էին պեղումները նաև պարսպի տարբեր հատվածներում, այդ թվում՝ պարսպի կենտրոնում, մոտ 5 մ բարձրության վրա գտնվող գաղտնարանի մուտքի պեղումները, որի արդյունքում այն բացվեց գրեթե իր ամբողջ լայնությամբ, ինչը կնպաստի վերականգնման նախագծի ավելի ճշգրիտ կազմելուն։
📌Հատկապես ուշագրավ են պեղումները պարսպի մուտքի մոտ, որտեղ հետախուզական աշխատանքների ընթացքում
ի հայտ եկավ միջնադարյան ճանապարհ՝ շարված սալաքարերով, տապանաքարերով, ինչպես նաև այդ ճանապարհի եզրաքարերը, որտեղ նույնպես օգտագործված են մեծ թվով զանազան կոթողների, այդ թվում՝ որմնակամարներով պատվանդանի հետաքրքիր բեկորներ։