Բացել լրահոսը Փակել լրահոսը
577433423_1148232297450413_5165619890229721519_n
A A
Սպորտ

Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի հավաքականը 6-րդ ոսկե մեդալը նվաճեց Ալբանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններում:
 
Մրցումային վերջին օրը 110 կգ ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականից Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրեց 175 կգ ու 182 կգ: Այս ձևում Կարապետյանը դարձավ ոսկե մեդալակիր:
 
Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 210 կգ, 215 կգ: Այս վարժությունում նա երկրորդն տեղում էր: Երկամարտի 397 կգ արդյունքով` Գարիկ Կարապետյանը Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոնն է: