Բացել լրահոսը Փակել լրահոսը
8e6d2dd4-5565-41bd-8d80-81e4e02751bf
A A
Մշակույթ

«Քարի պես». Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը նոր տեսահոլովակ են ներկայացրել՝ ամուսնության 17-ամյակի առթիվ (տեսանյութ)

Պրոդյուսեր, դերասան Գրիգոր Դանիելյանն ու երգչուհի Հռիփսիմե Ելինյանը իրենց ամուսնության 17-ամյակի առթիվ ներկայացրել են նոր տեսահոլովակ՝ «Քարի պես»։ Տեսահոլովակում օգտագործվել են զույգի հարսանեկան արարողությունից արխիվային կադրեր, իսկ երգի խոսքերի և երաժշտության հեղինակը հենց Գրիգոր Դանիելյանն է։

«Մեր տանը այնպես է, որ մենք երբեք ոչ մի առիթ չենք մոռանում։ Լինելով շատ զբաղված՝ նույնիսկ փնտրում ենք առիթներ, որպեսզի ընտանիքով նշենք և միասին անցկացնենք օրը», — ասաց Գրիգոր Դանիելյանը՝ անդրադառնալով նոր տեսահոլովակին։

«17 տարիների ընթացքում ես և Հռիփսիմեն մի շատ կարևոր բան ենք հասկացել՝ տարիների ընթացքում ավելի ենք սիրել միմյանց, և մեր սերը դարձել է ավելի ամուր։ Եվ հենց դրա մասին էլ է խոսում այս երգը»,- պատմեց նա։

Գրիգորի խոսքով՝ երգի գաղափարը վաղուց կար․ «Ցանկանում էի մեր տարեդարձի առթիվ հետաքրքիր անակնկալ պատրաստել։ Մի օր մտածեցի, որ կարող եմ երգ գրել, որը և՛ կլինի անակնկալ, և՛ կմնա մեր ընտանեկան պատմության մեջ։ Հետո դիմեցինք մեր լավ ընկեր Էմանուել Հակոբյանին (E-Man Studio), և արդյունքում ստեղծվեց մի աշխատանք, որը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի», — նշեց Գրիգոր Դանիելյանը։