A
A
Ալինա Սուքիասյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններում:
Այդ մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։
Երիտասարդների գերծանր քաշային աղջիկների պայքարում Ալինա Սուքիասյանը պոկում վարժությունում բարձրացրեց 95 կգ ու 99 կգ: Այս վարժությունում նա 4-րդն էր: Հրումում Սուքիասյանը բարձրացրեց միայն 118 կգ: Այս վարժությունում էլ նա 4-րդն էր: Երկամարտի 217 կգ արդյունքով` Ալինա Սուքիասյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է: