A
A
4 հայ շախմատիստ հարյուր տոկոսանոց արդյունք ունի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինՉորս հայ շախմատիստներ ունեն հարյուր տոկոսանոց արդյունք Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում:
Այդ մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
3 խաղափուլից հետո 3 միավոր ունեն Վահե Սուքիասյանը (մինչև 18 պատանիներ), Նվարդ Հայրապետյանը (մինչև 18 աղջիկներ), Մանվել Վարդանյանը (մինչև 8 պատանիներ) և Տիգրան Պետրոսյանը (մինչև 8 պատանիներ):
4-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 1-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին: