Երկաթե մանդատն արդեն գործում է․ մուրճը հերթով իջնելու է տարբեր հանցագործների՝ Վարդանիկների ու Սաքուլիկների վրա․ Սիմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍիմոնյան․ «Հայաստանն իր ուժերից վեր ամեն ինչ արել է, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի»
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ադրբեջանից ցանկություն և կամք է ակնկալում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար:
Այս մասին Սիմոնյանը նշեց լրագրողների հետ զրույցում:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, և թե՛ միջազգային հանրությունը գիտեն՝ Հայաստանը արել է իր ուժերից վեր ամեն բան՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։
«Փխրուն, բայց խաղաղություն է հաստատվել։ Մենք ցանկանում ենք, որ այն ամրագրվի նաև վերջնական պայմանագրով։ Սակայն առավել կարևոր է՝ հողի վրա լինի այդ խաղաղությունը։ Վրաստանի հետ խաղաղության պայմանագիր չունենք, բայց խաղաղության մեջ ենք»,- ասել է Սիմոնյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրների լուծման համար ժամանակ է պահանջվում. «Անհավանական է, բայց արդեն մոտ երկու տարի է՝ իրար վրա չենք կրակում։ Նման բան անկախությունից ի վեր չի եղել»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագիրը։ Ստորագրման համար Բաքուն շարունակում է որպես նախապայման դիտարկել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, ինչը Երևանը անընդունելի է համարում։