A
A
Երևանը լուծում է փնտրում խցանումների խնդրին՝ մեկնարկել է նոր հանձնաժողովի աշխատանքը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔաղաքային խցանումների համակարգային լուծումը գտնելու նպատակով կայացել է Երևանի երթևեկության բարելավման ճգնաժամային կառավարման հանձնաժողովի առաջին նիստը: Աշխատանքային խմբում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներ:
Վարչապետի հանձնարարությամբ քննարկվել են քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող խնդրի լուծումը գտնելու, մասնավորապես մեր քաղաքում շարունակաբար ավելացող խցանումների, ավելացող ավտոմոբիլային տրանսպորտի և ընդհանուր ճանապարհային կարգավորման հարցերը:
Շեշտը դրվելու է հանրային տրանսպորտի զարգացման, անձնական ավտոմեքենաների որոշակի սահմանափակումների ու տեխնոլոգիական նոր լուծումների վրա: