Բացել լրահոսը Փակել լրահոսը
572354862_1144091297864513_3411483019478005855_n
A A
Սպորտ

Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող երիտասարդների Եվրոպայի առաջնության 71 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Գրիգորյանը երեք հաջող մոտեցմամբ պոկեց 131 կգ, 136 կգ, 143 կգ:
 
Այս վարժությունում Գրիգորյանը նվաճեց արծաթե մեդալ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 166 կգ, հետո 175 կգ` դառնալով ԵԱ-ի նոր ռեկորդակիր: Այս վարժությունում նա կրկին երկրորդն էր:
 
Երկամարտի 318 կգ արդյունքով` Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն:
 
Հավաքականի ավագ մարզիչ` Մելիք Ղուկասյան
Երկրորդ մարզիչ` Դավիթ Մուրադյան
Նարեկ Գրիգորյանի անձնական մարզիչ` Մհեր Պողոսյան