Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն է, Սեյրան Խուդանյանը փոխչեմպիոն՝ պոկում վարժությունում (տեսանյութ)

Ծանրամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Գառնիկ Չոլակյանը դարձավ չեմպիոն, Սեյրան Խուդանյանը` փոխչեմպիոն:

Ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են՝ Հայաստանի հավաքականի անդամ 60 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 115 կգ ու 120 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Չոլակյանը կրկին առաջինն էր: Նա հաջորդաբար բարձրացրեց 140 կգ, 145կգ ու 147 կգ: Երկամարտի 267 կգ արդյունքով` Գառնիկ Չոլակյանը Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն է։ 
 
Ազգային թիմից Սեյրան Խուդանյանը (60 կգ) պոկում վարժությունում բարձրացրել է 110 կգ ու 115 կգ: Այս վարժությունում Խուդանյանը գրավել է երկրորդ տեղը: Հրում վարժությունում Խուդանյանը բարձրացրել է միայն 135 կգ: Երկամարտի 250 կգ արդյունքով` նա Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում 5-րդն է։
 

Ավելի վաղ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն էր հռչակվել 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը։