Բացել լրահոսը Փակել լրահոսը
570589093_1141567648116878_3589274858383439517_n
A A
Սպորտ

Հռիփսիմե Խուրշուդյանին միջազգային կարգի մրցավարական վկայական է հանձնվել

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանին հանձնեց միջազգային կարգի մրցավարական վկայականը։
 
Հռիփսիմե Խուրշուդյանը ստացել է միջազգային կարգի մրցավարի կոչում՝ շնորհված Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից։ Այսուհետ նա իրավունք ունի մասնակցելու Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցավարական աշխատանքներին։
 
«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հետևողական աշխատանքներով շարունակում է խորացնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ։ Ի սրտե շնորհավորում եմ Հռիփսիմե Խուրշուդյանին՝ միջազգային կարգի մրցավարի կոչում ստանալու կապակցությամբ։ Մեր համատեղ ջանքերով հայկական ծանրամարտը շարունակելու է արժանապատիվ ներկայացված լինել միջազգային ասպարեզում»,- իր շնորհավորական խոսքում նշել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Բացի այդ, ֆեդերացիան ազգային կարգի մրցավարի կոչում է շնորհել նաև Գոռ Մարտիրոսյանին։