Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captuհգre
A A
Տնտեսություն Հասարակություն

Բեռնատարների վարորդները փակել են Բավրայի ու Բագրատաշենի անցակետերը (տեսանյութ)

Բեռնատարների վարորդները փակել են Բավրայի ու Բագրատաշենի անցակետերը, - այս մասին «Ազատությանը» փոխանցեցին վարորդները:

Վարորդները բեռնատար մեքենաներով փորձում են կաթվածահար անել երթևեկությունն, ասում են՝ «եթե ՌԴ-ն տարվա մեջ 90 օր է թույլատրում իրենց գտնվել այնտեղ, ապա իրենք էլ թույլ չեն տա, որ օտարերկյա համարներով որևէ բեռնատար Հայաստան մտնի»:

 

Բեռնատարների վարորդները ահազանգում են՝ Ռուսաստանում տուգանված և մուտքի արգելք ստացածների թիվը ավելանում է։ Նրանք պահանջում են, որ կառավարությունը արագացնի բանակցությունները, քանի որ ՌԴ սահմանած 90 օրը բավարար չէ․ դրա մեծ մասը անցնում է Վերին Լարսում։
Հունվարի 1-ից Ռուսաստանը սահմանել է, որ ոչ վիզային երկրների քաղաքացիները կարող են այնտեղ մնալ միայն 90 օր։