Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x0wh-810x472z-0.9704
A A
Հասարակություն

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: Այս մասին 1Lurer.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ 
 
Հիշեցնենք՝ Գյումրու համայնքապետարանի աշխատակիցները փորձել էին խոչընդոտել իրավապահներին՝ Վարդան Ղուկասյանին դուրս բերել շենքից: Ոստիկանությունը տարածված հաղորդագրությամբ զգուշացրել էր, որ իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը Հայաստանի օրենսդրությամբ կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության։
 
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին՝ քննվող վարույթի շրջանակներում Գյումրու քաղաքապետարանում իրականացվել են քննչական գործողություններ:
 
Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանը:
 
Գյումրու քաղաքապետարանի մոտից ձերբակալվել և Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է տեղափոխվել 23 անձ։