A
A
Պաշտպանելու ենք եկեղեցին, ինչպես մեր տունը․ Էջմիածնում մեկնարկում է ուխտագնացությունը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄայր աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր հատկապես մարդաշատ է։ Հայաստանի տարբեր կողմերից հարյուրավոր մարդիկ գալիս են Մայր աթոռի մոտ՝ մասնակցելու «Մեր ձևով» շարժման կազմակերպած ուխտագնացությանը՝ «Էջմիածինն անպաշտպան չէ» խորագրով։
««Մեր ձևով» շարժումը պաշտպանելու է մեր եկեղեցին, ինչպես մենք կպաշտպանենք մեր տները, եթե ոչ ավելի ակտիվ ու ավելի սրտացավորեն։ Դա վստահ եմ ասում, ու դա միայն «Մեր ձևով» շարժմանը չի վերաբերում, հավատացեք՝ 100 հազարավոր հավատացյալներ կան, որոնք հասկանում են՝ ինչ է նշանակում եկեղեցին»,- լրագրողների հետ զրույցում ասաց շարժման անդամ, ՀԷՑ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։