Բացել լրահոսը Փակել լրահոսը
000thumb-880x_-resize
A A
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը Ժնևում կհանդիպի ադրբեջանցի գործընկերոջը՝ Սահիբա Գաֆարովային

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ հոկտեմբերի 21-ին Ժնևում նախատեսված է իր հանդիպումը Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։

«Տիկին Գաֆարովայի հետ վաղուց չենք հանդիպել։ Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում այս հանդիպումը չափազանց կարևոր է, քանի որ մեր երկրների հասարակությունների միջև վստահության վերականգնման խնդիր կա, որն ամենաարդյունավետ կերպով կարող են լուծել հենց խորհրդարանականները։ Հուսով եմ, որ հանդիպումը կանցնի կառուցողական մթնոլորտում», — նշել է Սիմոնյանը։