Ռուբեն Վարդանյանի եւ մյուս գերիների վերաբերյալ պահանջ է ներկայացվում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Միասին» շարժման բողոքի ակցիան ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
«Միասին» հասարակական-քաղաքական շարժման անդամներն այսօր բողոքի ակցիա անցկացրին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց՝ պահանջելով ճանաչել անվավեր Ռուբեն Վարդանյանի կալանավորման վերաբերյալ ՄԱԿ-ի հանձնաժողովի եզրակացությունը և ձևավորել նոր հանձնախումբ։
Շարժման անդամ Նարինե Դիլբարյանի խոսքով՝ հանձնաժողովի ղեկավար Հաննա Յուդկիվսկան աշխատում է Ադրբեջանի պետական «Socar» ընկերությունում, ինչը շահերի բախում է, և նրա ամուսինը հրապարակայնորեն աջակցել է Ալիևի քաղաքականությանը։
«Եթե ՄԱԿ-ը չհետ կանչի այդ եզրակացությունը, դա կդառնա նախադեպ՝ Ադրբեջանին թույլ տալով միջազգային հարթակներում արդարացնել իր հանցագործությունները»,- նշել է Դիլբարյանը։
Ակցիայի մասնակիցները կոչ են արել ՀՀ իշխանություններին արձագանքել իրավիճակին և պաշտպանել ապօրինի կալանավորված հայերին։