Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպանին (տեսանյութ)

Հոկտեմբերի 10-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին և նորանշանակ ռազմական ու ռազմաօդային կցորդ, փոխգնդապետ Ժիրի Մռաչեկին (նստավայրը՝ ք. Թբիլիսի):
 
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է փոխգնդապետին՝ Հայաստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ իր առաքելության ընթացքում:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Չեխիա համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: