Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան Ալեքսանդրա Քոուլիին (տեսանյութ)

Հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին:
 
Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում իր առաքելությունն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով ձեռքբերումներ Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև համագործակցության ամրապնդման գործում:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՄԹ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր: