A
A
«Տնտեսական դիվանագիտություն»-ը կարող է Հայաստանի համար դառնալ զարգացման բանալի․ Թաթուլ Մանասերյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը ներկայացրել է իր նոր՝ «Տնտեսական դիվանագիտություն․ պատմական Հայաստանից մինչև թվայնացման դարաշրջան» աշխատությունը, որի վրա աշխատել է շուրջ 30 տարի։ Մատենադարանում կայացած շնորհանդեսում նա նշել է, որ տնտեսական դիվանագիտությունը կարող է դառնալ այն գործիքը, որը կօգնի Հայաստանին՝ դուրս գալու ներկայիս ծանր իրավիճակից։ Մանասերյանի խոսքով՝ Հայաստանը դեռ չի ձևավորել տնտեսական դիվանագիտության դպրոց, սակայն առանց դրա հնարավոր չէ ապահովել երկրի մրցունակությունն ու տնտեսական անվտանգությունը։