Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանը ստացել է մեկ նկար եւ իրավական ուժ չունեցող մի թուղթ, որ եւս մեկ անգամ խաբի ժողովրդին․ Քոչարյան (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից շահել են բոլորը՝ բացի Հայաստանից։

Քոչարյանի խոսքով՝ ԱՄՆ-ը ձեռք է բերել ապագա միջանցքի վերահսկողության և Հայաստան–Իրան սահմանին փաստացի ազդեցության հնարավորություն, ինչպես նաև՝ Նոբելյան մրցանակի ներկայացման քաղաքական կապիտալ։ Ադրբեջանը, իր հերթին, ստացել է միջանցքի իրավունք ՀՀ տարածքով, Մինսկի խմբի լուծարում և 907-րդ բանաձևի չեղարկում։

«Փորձել եմ հասկանալ՝ ինչ է ստացել Հայաստանը։ Զրո։ Միայն խնդիրներ», — նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում եղել է «դեկորացիայի դերում»՝ մասնակցելով գործընթացի առանց իրական ազդեցության։