Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հոկտեմբերի 11-ին ժամը 20:00-ին ազգային ընտրանին Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրում կմրցի Հունգարիայի հետ, իսկ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 22:45-ին, Դուբլինում կհանդիպի Իռլանդիային։ Հայաստանի ազգային հավաքականին է միացել նաև «Ալաշկերտի» պաշտպան Արսեն Սադոյանը։ Մարզական հավաքն այսօր կսկսեն Հենրի Ավագյան - «Փյունիկ» Օգնյեն Չանչարևիչ - «Նոա» Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ» Արսեն Սադոյան - «Ալաշկերտ» Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» Սերգեյ Մուրադյան - «Նոա» Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա) Էրիկ Փիլոյան - «Ուրարտու» Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա» Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա) Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու» Դավիդ Դավիդյան - «Ռոտոր Վոլգոգրադ» (Ռուսաստան) Նարեկ Աղասարյան - «Ուրարտու» Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան) Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան) Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ» Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա» Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա» Էդգար Սևիկյան - «Ակրոն» (Ռուսաստան) Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա» Վահան Բիչախչյանը, Արթուր Միրանյանը, Տիգրան Բարսեղյանը, Հրանտ Լեոն-Ռանոսը և Նաիր Թիկնիզյանն ազգային հավաքականի ճամբար կժամանեն հոկտեմբերի 7-ին։ Լուկաս Զելարայանը հավաքին կմիանա Բուդապեշտում։