Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես հայտ եմ ներկայացնում․ Արման Թաթոյան (տեսանյութ)

Արման Թաթոյանը ներկայացրել է քաղաքական հայտ՝ ի պաշտպանություն Հայաստանի և հայ ժողովրդի

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել քաղաքական հայտով՝ հայտարարելով, որ իր նպատակն է քաղաքականությունը օգտագործել մարդկանց միավորման և երկրի առաջընթացի համար։

Տեսաուղերձում Թաթոյանը նշել է, որ իր մասնագիտական գործունեությունը միշտ նվիրված է եղել իրավապաշտպանությանը, սակայն ստեղծված իրավիճակում միայն այդ աշխատանքը բավարար չէ իրական փոփոխությունների համար։

«Սա հայտ է ոչ թե հին կանոններով շարժվելու, այլ դրանք փոխելու մասին, հայտ է խոսքին տեր լինելու և հանուն Հայաստանի միասին աշխատելու համար։ Մենք ունենք ինքնուրույն միտք, ինքնուրույն խոսք և կարող թիմ», — ասել է նա։

Թաթոյանը կոչ է արել միանալ իր նախաձեռնությանը՝ հանուն ընտանիքների և հայրենիքի բարեկեցության։