Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես ձեզ վստահեցնում եմ՝ հարյուրավոր, միլիոնավոր դրամներ եք վճարելու անպատասխանատու վերաբերմունքիհամար (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերքել է այն պնդումները, թե ամռան և աշնան ամիսներին մայրաքաղաքում օդի որակը վատ է եղել։

«Տարածվող լուրերը, ըստ որոնց՝ Երևանի օդի որակը ամառային և աշնանային ամիսներին խիստ վատացել է, իրականությանը չեն համապատասխանում։ Այս տվյալը հաստատում են քաղաքի տարածքում տեղադրված 166 չափման սարքերը։ Սակայն պետք է նկատեմ, որ նոյեմբերից օդի որակի խնդիրներն իրականում սկսում են ավելանալ, և այդ ուղղությամբ դեռ աշխատանք կա անելու», — նշել է Ավինյանը։

Քաղաքապետի խոսքով՝ օգոստոսին և սեպտեմբերին օդի որակը եղել է «լավ» և «գերազանց» մակարդակի։ Նա ընդգծել է, որ շինարարական աշխատանքները որոշ վայրերում փոշու և աղտոտման խնդիրներ են առաջացնում, և դեկտեմբերին ավագանու որոշումներով նախատեսվում է խստացնել վերահսկողությունը․
«Այն շինարարական կազմակերպությունները, որոնք խախտում են ավագանու սահմանած կանոնները՝ չտեղադրելով փոշու ցանցեր կամ չպահպանելով տարածքի մաքրությունը, պատասխանատվության կենթարկվեն։ Պատժամիջոցները կլինեն նաև հետադարձ ուժով, որպեսզի թույլտվությունների երկարացման ժամանակ խախտողները հաշվի նստեն դրա հետ», — նշել է նա։

Ավինյանը հիշեցրել է, որ այժմ շինհրապարակում փոշու ցանցեր չունենալու համար տուգանքը 70 հազար դրամ է, սակայն զգուշացրել է․
«Ով կարծում է, թե ավելի հեշտ է 70 հազար դրամ տուգանք վճարել, քան մի քանի միլիոն ծախսել ցանցերի վրա, սխալվում է։ Նման անպատասխանատու մոտեցման համար ստիպված են լինելու հարյուրավոր հազարներ, անգամ միլիոններ վճարել։ Վստահ եղեք՝ այդպես էլ կլինի», — ընդգծել է քաղաքապետը։

Նա նաև հավելել է․ «Ով չի հետևի Երևանի ավագանու ընդունած կանոններին, հետո կփոշմանի»։