Սահմանադրական փոփոխությունների կարիք խաղաղության համաձայնագրի ստորագրման համար չկա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Պետրա Բայրը( Ավստրիա): Նա ընդգծեց, որ, իհարկե, շատ են ողջունում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը, որը հուսով են՝ ավարտ կդնի 37 տարվա հակամարտությանը:
«Իմ առաջին հարցն է՝ ինչպե՞ս կարող ենք մենք՝ որպես Եվրոպայի խորհուրդ, և մասնավորապես՝ որպես Խորհրդարանական ասամբլեա, աջակցել այս խաղաղության պայմանագրի իրականացմանը:
Եվ իմ երկրորդ հարցն այն է, որ դուք հավանաբար կարիք կունենաք հանրաքվեի, քանի որ դա նաև ազդեցություն ունի Սահմանադրության վրա: Ինչպիսի՞ն է խաղաղության պայմանագրի իրականացման ժամանակացույցը»,- հարցրեց նա:
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համատեքստում չկա Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն: Ինչո՞ւ․․․ Կան մի շարք պատճառներ: Դուք գուցե գիտեք, որ Ադրբեջանը պնդում է, թե Հայաստանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, մինչդեռ 2024 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի Սահմանադրական դատարանը վերանայեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման միջհանձնաժողովի համատեղ գործունեության կարգավորումները, որը, ի դեպ, առաջին երկկողմ միջպետական փաստաթուղթն էր Հայաստանի և Ադրբեջանի միջև, Սահմանադրական դատարանը վերանայեց այս հարցը և եզրակացրեց, որ Հայաստանի Սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ չի պարունակում որևէ երկրի նկատմամբ»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում