Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե ընդունեն ԵՄ, հիանալի: Եթե չընդունեն, ապա․․․ Փաշինյան (տեսանյութ)

«Մենք ողջունում ենք Հայաստանի կառավարության հստակ վճռականությունը հետևել եվրոպական ուղուն»,-իր  խոսքում լսեց իսպանացի պատվիրակ Պաբլո Հիսպանը։

Ըստ նրա՝ ինքը պատրաստվում էր հարց տալ  Եվրոպա տանող այս ուղու մասին․ «Բայց այսօրը հույսի օր է մեզ բոլորի համար: Երեկ սկսված Մերձավոր Արևելքի պլանը շատ կարևոր է: Այժմ Համասն է, որ պետք է հաջորդ քայլն անի:

Ի՞նչ եք կարծում այդ մասին: Իրավունք ունե՞նք լավատես լինել դրա վերաբերյալ»:

«Անցյալ տարի մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, ճանաչեցինք Պաղեստինի պետությունը և ուշադիր հետևում էինք գործընթացին և հուսալից էինք, որ ի վերջո խաղաղություն կկայանա Գազայում՝ Նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերի և միջազգային հանրության աջակցության շնորհիվ»,-ասաց Փաշինյանը։

ՀՀ  վարչապետը անդրադարձավ նաեւ Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության  հարցին։

«Շատերը մեզ հարցնում են, թե երբ Հայաստանը կդառնա Եվրոպական միության անդամ, կամ որքանո՞վ իրատեսական է Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ում: Մենք ասում ենք, որ առանց ԵՄ-ի չափանիշներին համապատասխանելու անհնար է լինել Եվրոպական միության անդամ պետություն:

Հետևաբար, բոլոր հանգամանքներում մեր առաջնային խնդիրն է երկիրը համապատասխանեցնել ԵՄ-ի չափանիշներին: Այն պահից, երբ մենք օբյեկտիվորեն համապատասխանենք ԵՄ-ի չափանիշներին, այդ պահից սկսած՝ կա երկու տարբերակ՝ կա՛մ մեզ ընդունում են ԵՄ, կա՛մ չեն ընդունում:

Եթե ընդունեն, հիանալի: Եթե չընդունեն, ապա մենք կգտնենք ուրիշ ինչ-որ բան, որը շատ կարևոր է: Մենք կլինենք երկիր, որը լիովին համապատասխանում է ԵՄ-ի չափանիշներին, ինչը զգալիորեն կկամրացնի մեր ժողովրդավարությունը, մեր անկախությունը և կկամրացնի մեր բարգավաճումը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: