A
A
Կրակոցներ Արմավիրի մարզի Արաքս գյուղում․ վիրավորը հիվանդանոցում մահացել է
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ սեպտեմբերի 27-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ ժամը 19:40-ի սահմաններում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արաքս գյուղում կրակոցներ են հնչել և կա վիրավոր, գրում է Shamshyan.com-ը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Այս պահին ոստիկանները և պարեկները պարզում են վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ կրակոցներ արձակողը գյուղում հայտնի է որպես հոգեկան խնդիրներ ունեցող։
«Նախնական տվյալներով` կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է եղել: Կա ձերբակալված անձ: Հանգամանքները պարզվում են»,– նշեց Նարեկ Սարգսյանը։
Նշենք, որ տարբեր լրատվամիջոցների տեղեկություններով` վիրավորում ստացած անձը մահացել է։