A
A
Դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր է ճանաչել․ խափանման միջոցը մնացել է անփոփոխ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Այս մասին հայտնեց դատավոր Արմինե Մելիքսեթյանը՝ հրապարակելով դատավճռի եզրափակիչ հատվածը։
«Դատավորի հետևությունն այն է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին պետք է մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում», – հայտարարեց Մելիքսեթյանը։
Վճռով ուժի մեջ է թողնվել նաև խափանման միջոց կալանքը՝ խիստ սահմանափակումներով։
Լրացուցիչ դատալսումներ նշանակվել են սեպտեմբերի 29-ին, ժամը 15։30-ին։