Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Մայր Հայաստան» շարժումը կուսակցություն է ստեղծել (տեսանյութ)

«Մայր Հայաստան» շարժումն այսօր ստեղծել է կուսակցություն, որը կկոչվի կարճ ՄԱՀԱԿ։

«Մահակի վրա պատկերված է հայոց եռագույնը, պետք չի սրանից վախենալ, սա սիրո և հանդուրժողականության մահակ է։ Քաղաքականության մեջ, փոխաբերական իմաստով սա նաև կարգ ու կանոն հաստատելու գործիք է, քաղաքական դաշտը ապիկարներից մաքրելու գործիք է»,– ասել է կուսակցության հիմնադիր Անդրանիկ Թեւանյանը։