Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պապոյանին հրավիրել են ԱՄՆ՝ քննարկելու այդ թվում «Թրամփի ուղու» մանրամասները (տեսանյութ)

Հայաստանի էկոնոմիկայի նախարարին հրավիրել են Միացյալ Նահանգներ՝ այդ թվում «Թրամփի ուղու» հետ կապված մանրամասները քննարկելու: Այս մասին նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց այսօր ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով «Ազատության» հարցին:

Պապոյանը նշեց, որ պաշտոնական հրավերն արդեն կա, և ինքը մեկնելու է:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հայտարարեց, որ «Թրամփի ուղու» հետ կապված աշխատանքները շարունակվելու են Հայաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև շփումների, քննարկումների, բանակցությունների միջոցով: