Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

8 ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Սպորտ

Այսօր առավոտյան բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնեց Մոսկվա, որտեղից կուղեւորվի Նովի Սադ, որպեսզի մասնակցի բռնցքամարտի Եվրոպայի հերթական առաջնությանը:

Ավագ մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ Նովի Սադ են մեկնել 8 բռնցքամարտիկ:

Պատվիրակության հետ մեկնել են նաեւ Բռնցքամարտի Եվրոպայի ֆեդերացիայի գործկոմի անդամ, մրցավարական հանձնաժողովի 1-ին փոխնախագահ երեւանցի Դերենիկ Գաբրիլեյանը եւ միջազգային կարգի մրցավար Սուրեն Ղազարյանը:

Եվրոպայի առաջնության յուրաքանչյուր քաշային կարգում 1-ին 3 տեղերը գրաված մարզիկները օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճեն: