Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb (1)
A A
Սպորտ

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է աշխարհի առաջնության մեկնող թիմի կազմը

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում հոկտեմբերի 2-11-ը կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կունենա 6, իսկ կանանց հավաքականը՝ 1 ներկայացուցիչ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ տղամարդկանց թիմից աշխարհի առաջնությանը կմասնակցեն Գառնիկ Չոլակյանը (60 կգ), Գոռ Սահակյանը (71 կգ), Սուրեն Գրիգորյանը (88 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (110 կգ), Գարիկ Կարապետյանը (110 կգ) և Վարազդատ Լալայանը (+110 կգ):

Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ մարզիչը` Հակոբ Փիլոսյանը:

Միաժամանակ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հայտնում է՝ տղամարդկանց թիմի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան: Մկրտչյանը 2014 թվականի Նանկինի պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է, 2019 թվականի աշխարհի առաջնության, 2019, 2024 թվականների Եվրոպայի առաջնությունների չեմպիոն:

Կանանց թիմից աշխարհի առաջնությանը կմասնակցի միայն Աննա Ամրոյանը (77 կգ): Նա հանդես կգա գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի և մարզիչ Տարոն Թովմասյանի ղեկավարությամբ:

Նորվեգիա կմեկնեն նաև հավաքականի բժիշկ Դավիթ Մոսինյանը, և կինեզիստ Ռոզա Հովհաննիսյանը: