Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տեսանյութեր Հասարակություն

Ձեր կողքին` արդեն 6 տարի. Բեսթ Լայֆ բժշկական կենտրոն (տեսանյութ)

Սրտաբանական կենտրոնից մինչև բազմաֆունկցիոնալ, գերժամանակակից հիվանդանոց․ այս վեց տարիների ընթացքում Բեսթ Լայֆ հայ-ճապոնական բժշկական կենտրոնը հասցրել է դառնալ Հայաստանի առաջատար բուժկենտրոններից մեկը։

Վեց տարվա ճանապարհին փրկվել են տասնյակ հազարավոր կյանքեր, ձևավորվել է վստահություն ու գնահատանք, ստեղծվել են երկու մասնաճյուղեր, իսկ հարյուրավոր միջազգային մասնագետներ այցելել են Հայաստան՝ իրենց փորձով ու գիտելիքով հարստացնելով կենտրոնը։

Այս տարիներին Բեսթ Լայֆում իրականացվել են եզակի միջամտություններ․ լուծվող ստենտների տեղադրում, աորտալ փականի փոխարինում հիվանդի սեփական հյուսվածքներով, կրիոաբլյացիա ազոտով, հոլթեր մոնիթորինգ, շոկ վեյվ միջամտություն։ Կենտրոնում լայն ծավալներով կատարվում են խրոնիկ փակ անոթների բացման վիրահատություններ և խաչմերուկային ստենտավորում։

Շնորհիվ գերժամանակակից սարքավորումների ու բարձրակարգ մասնագետների, Բեսթ Լայֆում բարդությունների և մահացության ցուցանիշները նույնիսկ միջազգային միջինից ցածր են։

Կենտրոնի շուրջօրյա շտապօգնության և տնային կանչի ծառայությունները հնարավորություն են տալիս օգնել նույնիսկ ամենածանր վիճակում գտնվող պացիենտներին։ 

Բեսթ Լայֆի անոթային վիրաբուժության բաժանմունքում կատարվում են քիչ տրավմատիկ ներանոթային վիրահատություններ։ Նյարդավիրաբուժական ծառայությունում իրականացվում են գլխուղեղային և ողնաշարային բարդագույն միջամտություններ։ 

Հիվանդանոցի շուրջօրյա լաբորատորիան ստացել է որակի միջազգային ISO 9001 վկայականը։ Բարձրակարգ սարքավորումներով հագեցած հեմոդիալիզի բաժանմունքում ՀՀ քաղաքացիների համար բուժումը կատարվում է պետպատվերի շրջանակում։

Այս վեց տարիների ընթացքում Բեսթ Լայֆը շարունակել է աճել, ընդլայնվել ու զարգանալ՝ պահպանելով իր հիմնական առաքելությունը․ լինել վստահելի գործընկեր յուրաքանչյուր պացիենտի համար և ապահովել միջազգային չափանիշներին համահունչ բուժօգնություն։

Պոլիկլինիկա +374 (15) 80 80 80

Ստացիոնար +374 (12) 80 80 08, +374 (15) 80 80 08

Շտապ օգնություն 8403 +374 (10) 20 11 33, +374 (96) 20 11 33