Բացել լրահոսը Փակել լրահոսը
545510837_1374077774723381_1992624389392158204_n
A A
Սպորտ

Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի է խաղացել Յան Նեպոմնյաշչիի հետ

«Գրանդ Սվիս 2025» մրցաշարի 4-րդ խաղափուլում Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի է խաղացել Յան Նեպոմնյաշչիի հետ:
🇦🇲 Այսպիսով, Ռոբերտը 4 հնարավորից ունի 2.5 միավոր և հաջորդ խաղափուլում կմրցի Յորդեն Վան Ֆորեստի հետ։
🇦🇲 Շանթ Սարգսյանը հաղթել է Մուխիդին Մադամինովին և նույնպես ունի 2.5 միավոր:
🤝 Հաջորդ խաղափուլում Շանթը կմրցի Լևոն Արոնյանի հետ:
🇦🇲 Գաբրիել Սարգսյանը և Արամ Հակոբյանը ունեն 1.5 միավոր, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ 1 միավոր:
🇦🇲 Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը ունի 2.5 միավոր և հաջորդ խաղափուլում կմրցի Թան Չժունյիի հետ։
🇦🇲 Լիլիթ Մկրտչյանը ունի 1 միավոր։
🕑 5-րդ խաղափուլը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին՝ Հայաստանի ժամանակով 14:00-ին։
📌 Խաղերին կարող եք հետևել այստեղ՝ https://chessfed.am/am/live/